Հաճախակի տրվող հարցեր:

#StopCoV

Հաճախակի տրվող հարցեր:

COVID-19-ին բնորոշ են  մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, կոկորդի ցավ, հոտառության կամ համի զգացողության կորուստ, գլխացավ և մկանների ցավեր, ընդհանուր թուլություն, օդի անբավարարության զգացողություն կամ  հանգիստ  վիճակում հևոց   (ինչը նախկինում չեք ունեցել)

- Շնչառության անբավարարություն

- Կրծքավանդակի շրջանում ցավ և (կամ) ճնշում

- Գիտակցական խանգարում

- Քնկոտություն

- Անսովոր գունատություն/շրթունքների և դեմքի վրա ցիանոզի նշաններ

- COVID-19-ով վարակակիր է համարվում այն մարդը, ում մոտ վարակն ախտորոշվել է լաբորատոր հետազոտությամբ (PCR թեստ) կամ արագ հակագենի թեստի միջոցով:

 Եթե ես որևէ կապ չեմ ունեցել Covid   վարակակրի հետ,  բայց ինձ մոտ ի հայտ են եկել   COVID-19- ին բնորոշ որևէ ախտանշաններ:

- Կապվե՛ք ձեր ընտանեկան բժշկի հետ: Հազը և ջերմությունը   բնորոշ են նաև վիրուսային այլ վարակների: Հետևաբար, եթե դուք հազում եք, ունեք հարբուխ կամ ջերմություն, դա չի նշանակում, որ դուք անպայման քովիդ վարակակիր եք։ Անկախ դրանից՝   հնարավորության սահմաններում,  փորձե՛ք մի քանի օր անցկացնել մեկուսացման մեջ: Սովորաբար, մեկ այլ վիրուսային վարակով հարուցված ախտանշանները ստանդարտ ընթացքի դեպքում անհետանում են 3-5 օրվա ընթացքում:

 Եթե ես շփում եմ ունեցել վարակակրի հետ և դրանից հետո են ինձ մոտ ի հայտ են եկել ախտանշաններ։ 

- Ինքնամեկուսացե՛ք 12 օրվա ընթացքում։   Կապվե՛ք 112-ի կամ ձեր անձնական ընտանեկան բժշկի հետ, որը ախտորոշելու նպատակով ձեզ կվերահասցեավորի թեստավորման։  

Բարձր ռիսկի կոնտակտ է համարվում այն ​​անձը, ով մինչև ախտանշանների ի հայտ գալը կամ մինչև լաբորատոր նմուշառումը 48 ժամվա ընթացքում.

• անմիջական շփում է ունեցել COVID-19-ի հաստատված դեպքով անձի հետ`ավելի քան 15 րոպե  1 մետրից պակաս հեռավորության վրա,

• ֆիզիկական շփում է ունեցել COVID-19-ի հաստատված դեպքով անձի հետ,   

• ունեցել է անպաշտպան անմիջական շփում COVID-19-ով  վարակված անձի կողմից անջատված արտազատուկի հետ (օրինակ ՝ հազալիս կամ փռշտալիս),

• ով ավելի քան 15 րոպե գտնվել է փակ տարածքում (օրինակ՝ տուն, դասասենյակ,  հանդիպումների սենյակ, հիվանդանոցի սպասասրահ և այլն) COVID-19-ի հաստատված դեպքով անձի հետ։   

- Ինքնամեկուսացե՛ք։

- Դիտարկե՛ք ձեր առողջական  վիճակը, եթե հայտնաբերեք, որ COVID-19-ին բնորոշ ախտանշաններ ունեք, կապվե՛ք 112-ի կամ ձեր ընտանեկան բժշկի հետ, որից հետո ձեզ կվերահասցեավորեն թեստավորման։  

- Եթե ձեզ մոտ հաստատվի COVID-19, ձեր առողջական վիճակին և ախտանշաններին համապատասխան բժիշկը կկայացնի տանը բուժվելու կամ հոսպիտալացնելու որոշում։   

- Եթե պատասխանը բացասական է, շարունակե՛ք պահպանել ինքնամեկուսացման կանոնները:

- Եթե ձեր տանը լիովին մեկուսանալու հնարավորություն ունեք, մնացե՛ք տանը: Ընդհանուր լոգասենյակների օգտագործումը թույլատրվում է`պահպանելով հիգիենայի կանոնները: Պայմաններ չունենալու դեպքում տեղեկացրե՛ք 112-ին և ձեզ կտեղափոխեն COVID հյուրանոց:

- Դո՛ւրս չգնաք։

- Հյուրեր չընդունե՛ք։

- Ընտանիքի անդամների հետ ֆիզիկական շփում հաստատե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավորինս քիչ ժամանակով և ֆիզիկական հեռավորության պահպանմամբ՝ շփվող բոլոր անձանց  կողմից դիմակի պարտադիր օգտագործմամբ։  

- Ունեցե՛ք անձնական սպասք, սպիտակեղեն և հիգիենայի պարագաներ:

- Եթե ինքնամեկուսացման ժամանակահատվածում ձեզ մոտ ի հայտ չգա  COVID-19-ին բնորոշ որևէ կասկածելի նշան, մեկուսացումն ավարտվում է մեկնարկից հետո 12-րդ օրը:

- Կաթիլային կամ շփման ճանապարհով, օրինակ` հազի կամ փռշտոցի  ժամանակ,  ձեռքսեղմումով,  դեմքին և աչքերին չլվացած ձեռքերով հպվելիս, հիվանդ մարդու հետ սերտ շփումով:

Մարդը վարակիչ է դառնում ախտանշանների ի հայտ գալուց 2 օր առաջ (48 ժամ առաջ):

• Խուսափե՛ք մարդաշատ վայրերից

·        Դիմակ կրե՛ք փակ տարածքներում, մարդաշատ վայրերում և այն անձանց հետ սերտ շփման ժամանակ, որոնք ունեն կորոնավիրուսին բնորոշ   ախտանշաններ:

·        Պահպանե՛ք 2 մետրանոց ֆիզիկական հեռավորություն (նույնիսկ դիմակ կրելիս)։

·        Ձեռքերը հաճախ լվացե՛ք օճառով և ջրով (40-60 վայրկյանի ընթացքում) կամ 70%-անոց ալկոհոլային լուծույթով (20-40 վայրկյան):

·        Հնարավորության սահմաններում փորձե՛ք չօգտվել հասարակական տրանսպորտից։    

Ինկուբացիոն շրջանը (վիրուսը օրգանիզմում հայտնվելու պահից մինչ առաջին ախտանշաների ի հայտ գալու ժամանակահատվածը) միջինը 5-6 օր է, չնայած կարող է տևել մինչև 14 օր:

Անցնում եմ ինքնամեկուսացման ռեժիմի  12 օրվա ընթացքում (ինձ հետ շփում ունեցած անձի ախտանշանն իմանալուց հետո որքան հնարավոր է շուտ)։

- Հիվանդության ընթացքը որոշելու համար օգտագործվում է հակագենի արագ թեստ կամ PCR թեստ, որը հայտնաբերում է վարակի առկայությունը քիթ-կոկորդի քսուկում:

- Հակամարմինների թեստ. COVID-19 IgM / IgG թեստը արագ է, որը որոշում է արյան մեջ, շիճուկում և պլազմայում վիրուսի նկատմամբ հակամարմինների առկայությունը: Անախտանիշ հիվանդների մոտ կամ հիվանդության վաղ փուլերում նպատակահարմար չէ այս թեստի կատարումը, քանի որ հակամարմինների անջատումը սկսվում է ախտանշանների ի հայտ գալուց հետո  5-ից 14-րդ օրը:

- Սեփական նախաձեռնությամբ խորհուրդ չի տրվում նման թեստավորում կատարելը։   

Կապվե՛ք ձեր անձնական ընտանեկան բժշկի հետ:

- Պետությունը ֆինանսավորում է պարտադիր թեստավորման ենթարկված հետևյալ խմբերի լաբորատոր ծառայությունը.

ցանկացած բժշկական հաստատություն ընդունված թոքաբորբի ախտանշանով պացիենտը կամ ջերմությամբ ընթացող դեպքը, եթե միաժամանակ նա ունի շնչառական հիվանդության նշաններ, կամ, բժշկի որոշմամբ, միայն ջերմություն և (կամ) այլ կասկածելի կլինիկական նշաններ ունեցող անձինք (այդ թվում ամբուլատոր եղանակով գնացած պացիենտի թեստավորումը, մինչև թեստավորման արդյունքը ստանալը՝   ինքնամեկուսացման պայմանների խիստ պահպանմամբ),

հաստատված դեպքերի կոնտակտները, միայն ինքնամեկուսացման և / կամ կարանտինի ժամանակահատվածում (հաստատված դեպքի հետ վերջին շփումից 12 օր), նվազագույնը՝ հիվանդության որևէ ախտանշան ի հայտ գալու դեպքում` բժշկի և (կամ) համաճարակաբանի որոշմամբ,

բժշկական անձնակազմը,

պետական ​​խնամքի տակ գտնվող անձանց հաստատությունների աշխատակազմն ու շահառուները և այլն:

Թեստավորման ենթակա խմբերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կարող եք տեսնել, անցնելով հղումով՝ https://matsne.gov.ge/ka/document/view/4896450?publication=9,

- Այլ դեպքերում, եթե ձեր կամքով  եք թեստավորվում, ծառայությունը վճարովի է:

https://www.ncdc.ge/Pages/User/News.aspx?ID=8dd7ef49-cc5f-40c9-88d2-822fe5ae7066

Կապվե՛ք ձեր ընտանեկան բժշկի հետ և գրանցվե՛ք քսուկ վերցնելու համար: Թեստավորվել հնարավոր է նշված  հղումով տրված լաբորատորիաներում:

- Եթե պլանային բժշկական օգնության կարիք ունեք, դիմե՛ք ձեր բժշկին, որը  վարակի վերահսկման կանոնների պահպանմամբ ձեզ կմատուցի  անհրաժեշտ ծառայություններ կամ կուղղորդի  անհրաժեշտ գործողություններ կատարելու։

- Եթե շտապ բժշկական օգնության կարիք ունեք, զանգահարե՛ք 112:

Առաջին հերթին անհրաժեշտ է, որ վարակվածի հետ տանը ապրող ընտանիքի բոլոր անդամները մնան ինքնամեկուսացման մեջ: Եթե ​​ձեր ընտանիքի անդամը բժշկի որոշումով տանը բուժում է ստանում, ապա անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոններ` վիրուսի փոխանցման ռիսկը նվազեցնելու համար.

- Հաճախ օդափոխե՛ք սենյակը՝ բացելով պատուհանը, դուռը դեպի արտաքին տարածք: Վարակված անձի հետ շփման ժամանակ  բոլոր անդամները պետք է դիմակ կրեն: Բացի անհրաժեշտ դեպքերից, որքան հնարավոր է սահմանափակե՛ք ֆիզիկական շփումը ընտանիքի մեկուսացված անդամի հետ: Վարակի կասկածով անձն օգտագործում է իր սեփական սպասքը և կենցաղային իրերը:

- Հնարավորության դեպքում վարակի կասկածով անձը պետք է օգտվի առանձին լոգասենյակից կամ սանհանգույցից,  հակառակ դեպքում ընդհանուր զուգարանից օգտվելուց հետո վարակված անձի հետ շփման մեջ գտնվող մակերեսները պետք է մաքրվեն ախտահանող միջոցներով:

- Ընդհանուր տարածություններում  մակերեսները հնարավորինս հաճախ մշակել սպիրտային (60-80%) լուծույթով:

- Տնային բուժման մասին որոշում կայացվում է, եթե COVID-19-ով հաստատված անձն ունի թեթև ախտանիշներ կամ առանց ախտանիշների է: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ անձն ունենա ինքնամեկուսացման պայմաններ: Սա չի տարածվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և 65-ից բարձր տարիքի մարդկանց վրա, ինչպես նաև, 1 տարեկանից ցածր երեխաների վրա, որոնց բուժումը պետք է անպայման իրականացվի բժշկական հաստատությունում:

- Եթե անձը թեթև  ախտանշաններ ունի կամ անախտանիշ  է, բայց չունի ինքնամեկուսացման պայմաններ, 112-ի հետ կապվելուց հետո նա կտեղափոխվի COVID հյուրանոց:

- Հիվանդության ծանր ընթացքի ժամանակ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություն ունեցող  ու տարեց անձանց դեպքում բուժումն իրականացվում է բժշկական հաստատությունում:

Թե՛ հոսպիտալացման, և թե՛ տնային բուժման վերաբերյալ որոշումները կայացվում են միայն բժշկի գնահատմամբ՝ հիմնվելով պետության կողմից սահմանված պրոտոկոլի վրա։

- Ախտանշաններով հիվանդի դեպքում բուժումն ավարտվում է, եթե ինքնամեկուսացումից անցել է առնվազն 10 օր և լրացուցիչ 3 անախտանշան օր:

- Եթե հիվանդությունն ամբողջովին անախտանշան էր ընթանում, պացիենտը մեկուսացված է 10 օրվա ընթացքում և 11-րդ օրը ազատվում է դիտարկումից:

Երկու դեպքում էլ առողջացումը հաստատում է բուժող ընտանեկան բժիշկը:

- Հիվանդանոցից բնակարան դուրս գրվելը իրականացվում է բժշկի որոշմամբ՝ հաստատված պրոտոկոլի համաձայն:

Նշվածի հետ կապված՝ բժիշկը խորհուրդ է տալիս ՝ հաշվի առնելով հիվանդի վիճակը:

- Խստորեն պահպանե՛ք ինքնամեկուսացման կանոնները:

• Մի՛ գնացեք դուրս

• Հյուրեր մի՛ ընդունեք

• Ընտանիքի անդամների հետ ֆիզիկական շփում ունեցեք բացառապես անհրաժեշտության դեպքում, հնարավորինս կարճ ժամանակահատվածում և   ֆիզիկական հեռավորության պահպանմամբ, դիմակի պարտադիր կիրառմամբ շփման մեջ գտնվող բոլոր անձանց կողմից։ 

• Ունեցե՛ք անձնական սպասք, սպիտակեղեն և հիգիենայի պարագաներ:

• Հաճախակի օդափոխե՛ք սենյակը դեպի դուրս տանող պատուհաններով / դռներով:

- Մի՛ ընդունեք դեղամիջոցներ՝ առանց բժշկի հետ համաձայնեցնելու: COVID-19-ի բուժումը սիմպտոմատիկ է, և ախտանշանները կառավարելու համար ձեզ համար անվտանգ դեղամիջոցների մասին տեղեկություններ կտրամադրի բժիշկը։

- Հնարավորության սահմաններում պահպանե՛ք ֆիզիկական ակտիվություն սենյակային պայմաններում։ 

- Ընդունե՛ք սենյակային ջերմաստիճանի հեղուկներ՝ ձեր բժշկի կողմից երաշխավորված չափով:

- Եթե կարանտինի գոտում տեղավորված անձը աշխատում է, Առողջապահության նախարարությունը իրավասու է այդպիսի անձանց, պահանջելու դեպքում, հիվանդանոցային թերթիկին համարժեք տեղեկանք տրամադրել:

- Հիվանդանոցում տեղակայված անձանց   տեղեկանքը տալիս է ստացիոնար հաստատությունը, իսկ բնակարանի վերահսկողության դեպքում տեղեկանքը տալիս է համապատասխան առցանց կլինիկան:

2021 թվականի փետրվարի 1-ից Վարչապետի ղեկավարությամբ գործող  միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ ուժի մեջ մտան Վրաստան մուտքի նոր կանոններ և պայմաններ.

 

Վրաստան մուտք գործելը՝ քովիդ-պաստվաստանյութով պատվաստված.

 

Ցանկացած երկրի քաղաքացի, որը սահմանը հատելիս ներկայացնում է  ցանկացած կովիդպատվաստանյութի ընդունման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ   (երկու դեղաչափ), օդային ճանապարհով ցանկացած երկրից կարող է մուտք գործել Վրաստան:

 

Վրաստան մուտք գործելը՝ առանց քովիդպատվաստանյութի պատվաստման.

 

Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի քաղաքացին, Վրաստան այցից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի   բացասական պատասխան ներկայացնելու դեպքում, ըստ ցանկության,  ենթակա կլինի  8-օրյա ինքնամեկուսացման (ինքնամեկուսացման անհնարինության դեպքում ՝ կանցնի կարանտինային տարածք ) կամ 3-րդ օրը՝ պարտադիր PCR թեստավորման` իր սեփական հաշվին.

Վրաստան այցից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում PCR թեստի բացակայության դեպքում՝  ենթակա կլինի 8-օրյա պարտադիր ինքնամեկուսացման (ինքնամեկուսացման անհնարինության դեպքում ` կարանտինային տարածք տեղափոխման

Բացի այդ,   վերջին 14 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ճանապարհորդության պատմություն ունեցող   անձինք ենթակա կլինեն 12-օրով կարանտինային տարածք տեղափոխման:

 

Օտարերկրացիների համար

Վրաստան օդային ճանապարհով մուտք գործելու իրավունք ունեն ստորև թվարկված պետությունների  քաղաքացիները և նույն երկրներում կացության   (բնակության) իրավունք ունեցող անձինք

Եվրամիության անդամ երկրներ

Իսրայել պետություն

Շվեյցարիայի Համադաշնություն

Նորվեգիայի Թագավորություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Սաուդյան Արաբիայի Թագավորություն

Կաթարի պետություն

Արաբական Միացյալ Էմիրություններ

Բահրեյնի թագավորություն

Թուրքիայի Հանրապետություն

Վրաստան մուտք գործելու համար նրանք պետք է բավարարեն հետևյալ պայմանները.

 

Նրանք պետք է Վրաստան ուղևորվեն օդային ճանապարհով նույն երկրներից, այդ թվում երրորդ երկրները տարանցիկ ուղևորության համար օգտագործման իրավունքով: (ցամաքային և ծովային սահմանները կրկին փակ են

Սահմանային անցման կետում պետք է ներկայացնեն մինչև սահմանը հատելը   վերջին 72 ժամվա ընթացքում կատարված PCR հետազոտությունը հաստատող փաստաթուղթ։  

Սահմանը հատելուց հետո, 3-րդ օրը նրանք պետք է իրենց հաշվին անցկացնեն PCR հետազոտություն։

Մինչև Վրաստանի պետական ​​սահմանը հատելը, նրանք պետք է լրացնեն հատուկ էլեկտրոնային հարցաթերթ, որում պետք է  նշվի վերջին 14 օրվա ճանապարհորդությունների պատմությունը, Վրաստան այցի ընթացքում սահմանված ​​գտնելու վայրը, կոնտակտային տվյալները և այլն։

Անձինք, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում ճանապարհորդել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, ենթակա կլինեն 12 օրով կարանտինային տարածք տեղափոխման: Այս դեպքում սահմանին PCR թեստ ներկայացնելը, ինչպես նաև 3-րդ օրը PCR հետոազոտում անցկացնելը այլևս պարտադիր չէ:

Հիշյալ տեղեկատվությունը թարմացվող  է և մինչև ուղևորության պլանավորումը պետք է վերստուգեք   այն երկրի դեսպանատանը / հյուպատոսությունում, ուր նախատեսում եք մեկնել։    

Օտարերկրյա քաղաքացիների համար COVID-19-ի հետ կապված բոլոր բժշկական ծառայությունները վճարովի են։ 

- Տարեցները,

- քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (հատկապես սրտանոթային, թոքերի քրոնիկ հիվանդություններ, շաքարախտ, ճարպակալում, ուռուցքաբանական պաթոլոգիաներ, ՄԻԱՎ / ՁԻԱՀ և այլն):

Անախտանիշ անձինք նույնպես վիրուսի փոխանցման աղբյուր են, սակայն, ախտանշանների բացակայության պատճառով վիրուսի անջատման ինտենսիվությունը պակաս է։

 Հնարավոր է, ուստի անհրաժեշտ է ուշադիր հետևել հիվանդության ընթացքին և վիճակի վատթարացման դեպքում անհապաղ խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ:

Այո՛, հնարավոր է:

  • Կորոնավիրուսի հաստատված դեպքեր - 329407 , Վերջին 24 ժամվա ընթացքում - 1576
  • Ներառյալ վերականգնված - 307918 , Վերջին 24 ժամվա ընթացքում - 584
  • Դրանց թվում մահացածները - 4426 , Վերջին 24 ժամվա ընթացքում - 29
  • Վերջին 24 ժամում անցկացված հետազոտություն թեստով՝ 44278, այդ թվում, հակագենի արագ թեստով՝ 28539, PCR թեստով՝ 15739
  • Դրականության ցուցանիշը․ օրական՝ 3.56%, վերջին 14 օրվանը՝ 5.11%, վերջին 7 օրվանը՝ 4.05%
  • Ընդամենը պատվաստվել է՝ 85286, օրվա կտրվածքովպատվաստվել է՝ 3013
  • Կարանտինի ռեժիմում - 60
  • Ստացիոնարում վերահսկողության տակ - 4258
  • ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ - 729

Տվյալները թարմացվում են ամեն օր

Պաշտոնական էջեր
Ընդգրկված
138 351 872
application form for visitors to georgia

Նայեք բոլոր նորությունները